Պարզաբանման սպասելիքով
11.04.2024 | 21:25
Հայաստանի ազգային անվտանգություն ծառայություն կոչվածը երեկ հանդես եկավ հետևյալ հաղորդագրությամբ (https://www.sns.am/hy/news/view/932).
«Ս.թ. ապրիլի 10-ին Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Ներքին Խնձորեսկ հատվածում միջադեպ է տեղի ունեցել: Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող հովիվը մոլորված հոտին փնտրելիս հայտնվել է Ադրբեջանի տարածքում: Իրադրության բերումով երկու կողմերի սահմանապահների կողմից հրաձգություն է տեղի ունեցել:
Միջադեպի հետևանքով ադրբեջանական կողմն ունի մեկ վիրավոր: Հայաստանի Հանրապետության ԱԱԾ Սահմանապահ զորքերը պատրաստ են Ադրբեջանի Հանրապետության Սահմանապահ զորքերի հետ համատեղ քննության: Անկախ համատեղ քննությունից ՀՀ Սահմանապահ զորքերը իրականացնում են սեփական քննությունը և արդյունքների մասին կհաղորդվի լրացուցիչ: Պարզաբանման ենթակա է նաև հարցը, թե ինչու և ինչպես են հովիվը և հոտը հատել սահմանը:
Հայկական կողմի համար նման միջադեպերը ցանկալի չեն: Նշենք նաև, որ ադրբեջանական կողմը վերադարձրել է մոլորված հոտը: Հովիվը նույնպես գտնվում է ՀՀ տարածքում»:
Այո, ճիշտ է նշված՝ «Պարզաբանման ենթակա է նաև հարցը, թե ինչու և ինչպես են հովիվը և հոտը հատել սահմանը»:
Հայկական կողմից սահմանապահները կամ ԶՈՒ զինծառայողները պետք է կանխեին, թույլ չտային Ադրբեջանի տարածքում հովվի հայտնվելը: Ավելին. Եթե ոչ հովիվն է սահմանը հատելիս պայթել ականի վրա, ոչ էլ բազմաթիվ ոչխարներից բաղկացած նրա հոտը, ապա նշանակում է, որ սահմանի տվյալ հատվածն ականապատված չէ, այսինքն՝ տվյալ հատվածում թշնամու ներխուժումից պաշտպանված չենք:
Պարզաբանման ենթակա է նաև հաղորդագրության մեջ նշված «իրադրության բերումով»- ը…
Ի վերջո, հիշյալ ծառայության կողմից առ այս պահը հերքված չեն սոցիալական ցանցերում շրջանառվող այն տեղեկությունները, որ հայկական կողմից նույնպես վիրավորներ կան, ընդ որում, երկուսը, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ այդ տեղեկությունները համապատասխանում են իրականությանը:
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Նիկոլ հայադավ, քեզ ոչ ոք և ոչինչ չի կարողանալու փրկել քո բազմաթիվ ոճրագործությունների դիմաց սպասվող արդարացի պատժից
- ՆԱՏՕ- ն Ռուսաստանի թշնամին է և նրան պետք է ոչնչացնել. Դմիտրի Մեդվեդև
- Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այսօրվա երկու միանգամայն լուրջ սպառնալիքները. 2
- Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այսօրվա երկու միանգամայն լուրջ սպառնալիքները
- ՆԱՏՕ- ն արդեն բացեիբաց հայտարարել է Ռուսաստանին կանխարգելիչ հարվածներ հասցնելու հնարավորության մասին
- Հրապարակայնորեն Դրախտում հայտնվելու ցանկություն արտահայտած Թրամփը բռնել է Դժոխքի ճանապարհը
- Ինչպես ԽՍՀՄ բանակը մտավ Բեռլին, այնպես էլ ՌԴ բանակը պետք է մտնի Կիև և ՈՒկրաինայի լիակատար կապիտուլյացիան դարձնի իրականություն. 3
- Ինչպես ԽՍՀՄ բանակը մտավ Բեռլին, այնպես էլ ՌԴ բանակը պետք է մտնի Կիև և ՈՒկրաինայի լիակատար կապիտուլյացիան դարձնի իրականություն. 2
- Ինչպես ԽՍՀՄ բանակը մտավ Բեռլին, այնպես էլ ՌԴ բանակը պետք է մտնի Կիև և ՈՒկրաինայի լիակատար կապիտուլյացիան դարձնի իրականություն
- Եվրալիդերներն անցել են գործի՝ խաղաղության ծրագիր կոչվածն անխուսափելի և մեծ պատերազմի ծրագրի վերածելու նպատակով
- Թրամփի ծրագիրը. խաղաղությո՞ւն, թե ավելի մեծ պատերազմ, այսինքն՝ Երրորդ համաշխարհային. 2
- Թրամփի ծրագիրը. խաղաղությո՞ւն, թե ավելի մեծ պատերազմ, այսինքն՝ Երրորդ համաշխարհային
- Նիկոլ հայադավը և իր ոհմակը հնարավոր ամեն ինչ արել են, որ Սատանայի երկու զորավոր զենքերով՝ հիասթափությամբ, հուսահատությամբ շատերին խոցեն
- Նիկոլ հայադավը, ինքն էլ չգիտակցելով, երեկ ընդդիմությանը հերթական դասը տվեց, թե որն է գերագույն գլխավոր չարիքից ազատվելու միակ ճանապարհը
- Թուրքերի և թուրքական ավիացիայի բախտը վերջին օրերին ակնհայտորեն չի բերում, կործանվել է ևս մեկ ինքնաթիռ (տեսանյութեր)
- «Lockheed C-130 Hercules» ռազմատրանսպորտային ինքնաթիռի կործանման հետևանքով սատկել են Նիկոլ հայադավի եղբայրներից 20-ը (տեսանյութեր)
- Արևմուտք-Ռուսաստան հակամարտությունը բախտորոշ է լինելու ոչ միայն նրանց, այլև գրեթե բոլոր երկրների, հնարավոր է, ողջ մարդկության համար. 2
- Արևմուտք-Ռուսաստան հակամարտությունը բախտորոշ է լինելու ոչ միայն նրանց, այլև գրեթե բոլոր երկրների, հնարավոր է, ողջ մարդկության համար
- ՆԱՏՕ- ի բարձրաստիճան զինվորականը չի թաքցրել Ռուսաստանի հետ պատերազմելու դաշինքի մտադրությունը
- Թրամփը եթե միջուկային փորձարկումների վերսկսման հայտարարությունից գործի անցնի, պայմաններ կստեղծի Երրորդ համաշխարհայինի բռնկման համար
Մեկնաբանություններ